Չինական ընկերությունը մեքենաների արտադրություն կհիմնի Հյուսիսային Օսիայում

Չինական ընկերությունը մեքենաների արտադրություն կհիմնի Հյուսիսային Օսիայում

Չինական Fujian Tianrun Yongshun Supply Chain մեքենաշինական ընկերությունը ցանկություն է հայտնել Հյուսիսային Օսիայում ավտոմեքենաների արտադրություն սկսել։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյաելոն հայտնել է Տելեգրամի իր ալիքում։

«Այսօր աշխատանքային հանդիպում եմ ունեցել չինական կորպորացիայի ղեկավարի, Չինաստանի արդյունաբերության զարգացման ասոցիացիայի փոխնախագահի հետ։ Կորպորացիան զբաղվում է ավտոմեքենաների արտադրությամբ, ինչպես մաև ավտոմասերի հավաքմամբ։ Հյուսիսային Օսիան գրավում է  չինացի գործընկերներին հարմար աշխարհագրական դիրքով և ջերմ ներդրումային միջավայրով։ Տնտեսության մեջ ներդրումային բաղադրիչը հետզհետե մեծանում է։ Այն արդեն իր արդյունքը տալիս է՝ նոր աշխատատեղերի ստեղծմամբ»,-գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում