Կիրանցում սահմանազատման աշխատանքները դեռ չեն վերսկսվել

Կիրանցում սահմանազատման աշխատանքները դեռ չեն վերսկսվել

Տավուշի սահմանազատվող գյուղերի՝ Ոսկեպարի ու Կիրանցի վարչական ղեկավարները գյուղում են, հրաժարվեցին պաշտոնապես որևէ մեկնաբանություն անել՝ արդյո՞ք գյուղացիները միացել են կամ աջակցում են Երևան հասած շարժմանը, հայտնում է «Ազատություն»-ը։

Ներկայանալ չցանկացող գյուղացիները փոխանցեցին՝ առանձին բնակիչներ են գնացել մայրաքաղաք՝ միանալու սահմանազատման կասեցման ակցիային։

Նրանց խոսքով՝ մյուսները նախընտրում են գյուղից դուրս չգալ՝ «տեղում հսկողություն իրականացնելն ավելի կարևոր է իրենց համար»։

Կիրանցում սահմանազատման աշխատանքներն արդեն երեք օր դադարեցված են, բայց գյուղացիները վստահ են՝ ամեն պահի կարևող են դրանք վերսկսվել։

Կիրանց տանող ճանապարհները բաց են։ Բայց Բաղանիսից Ոսկեպար հնարավոր է գնալ միայն շրջանցիկ ճանապարհով, որը նույնպես ասֆալտապատ է, անցանելի։

Հիմնական ճանապարհն ավելի քան երկու շաբաթ փակ է, երկու ծայրերին պարեկային ծառայություն է։ Հնարավոր չէ մոտենալ նաև Ոսկեպարի հայկական եկեղեցուն, որի հարակից հատվածներում օրեր առաջ ականազերծում ու սահմանազատում է իրականացվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում