Իրանը վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45 տարվա ուղղաթիռ. Պետդեպ

Իրանը վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45 տարվա ուղղաթիռ. Պետդեպ

Իրանի իշխանություններն՝ իրենք են մեղավոր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Թեհրանը վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ։ Միլլերի խոսքով՝ քաղաքական գործչի մահվան պատասխանատվությունը կրում է Թեհրանը։

Նա նաև մեղադրել է Իրանին «ահաբեկչությանն աջակցելու համար»՝ կառավարական ինքնաթիռները փոխադրումների համար օգտագործելու միջոցով։

Ավելի վաղ Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան մեջ։ Նա նշել էր, որ հայրենիքում ստիպված են օգտագործում ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող օդային փոխադրամիջոցներ՝ ԱՄՆ-ի կողմից էմբարգո սահմանելու պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում