Արհեստական ինտելեկտի մի շարք հարթակներում տեխնիկական խնդիրներ են առաջացել

Արհեստական ինտելեկտի մի շարք հարթակներում տեխնիկական խնդիրներ են առաջացել

Microsoft-ում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ChatGPT, Copilot և արհեստական ինտելեկտի  (ԱԻ) մի շարք հարթակներում որոնում կատարել չի ստացվում արդեն մի քանի ժամ։  Ըստ Verge պարբերականի՝ խնդիրը կապված է Bing-ի ինտերֆեյսի հետ։ Կայքերն ու ծառայությունները կամ ընդհանրապես անհասանելի են, կամ էլ ժամանակ առ ժամանակ են արձագանքում։

Խնդիրը ծագել է գիշերը, բայց եթե որոշ որոնման համակարգերում արդեն կարգավորվել է, ապա Bing որոնման համակարգում այն դեռ առկա է։ Microsoft’s Copilot-ում և ChatGPT-ում նույնպես նույն խնդիրն է։

Microsoft-ն ընդունել է, որ Copilot ծառայության հետ խնդիր, իրոք, կա և նշել, որ աշխատում են պատճառները պարզելու և խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Microsoft-ի ռոբոտացված ծառայությունների մի շարք հարթակները ներկա դրությամբ նորմալ աշխատում են։ OpenAI-ն և Ecosia-ն հաստատել են, որ որոնման գործառույթի հետ են դժվարությունները և որ իրենք նույնպես խնդիրը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում