Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են ինտենսիվ անձրևներ և կարկուտ

Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են ինտենսիվ անձրևներ և կարկուտ

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Այդ մասին հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում