Այսօրվանից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում սահմանի պահպանությունը կիրականացնի ԱԱԾ-ն

Այսօրվանից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում սահմանի պահպանությունը կիրականացնի ԱԱԾ-ն

«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը»,-ասված է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Հաղորդագրության մեջ նշված է, որ միևնույն տրամաբանությամբ՝  Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում