ՄԱԿ միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է ապահովել իր հանձնաժողովների մուտքը Գազա

ՄԱԿ միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է ապահովել իր հանձնաժողովների մուտքը Գազա

Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Իսրայելին՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի առաքելության մուտքը Գազա՝ հետաքննելու նպատակով ցեղասպանության մեղադրանքների իսկությունը։ Այդ մասին, РИА новости-ի փոխանցմամբ, հայտարարել է դատարանի նախագահ Նադաֆ Սալամը։

«Իսրայելը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ Գազայի հատված ՄԱԿ ցանկացած հանձնաժողովի մուտքն ապահովելու համար, որոնք լիազորված կլինեն իրականացնել հետաքննություն, փաստերի ստուգում և այլն»,-ասել է Սալամը։

Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը պարտավոր է բաց պահելու անցակետերը՝ մասնավորապես Ռաֆահում, որպեսզի հումանիտար օգնությունը տեղ հասցվի։

Մայիսի 10-ին Հարավաֆրիկյան Հնարապետությունը դիմել էր ՄԱԿ միջազգային դատարանին՝ Ռաֆահում տիրող իրավիճակի համար Իսրայելի դեմ լրացուցիչ միջոցներ կիրառելու պահանջով։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը գտնում է, որ իրավիճակը, որն առաջացել է Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման հետևանքով և ռիսկը, որ կա Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված, ոչ մի միայն ավելի է սրում իրավիճակը, այլև անդառնալի վնաս է հասցնում Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում