Կոտայքի մարզում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր

Կոտայքի մարզում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր

Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։

Պարվել է, որ ըստ նախնական տվյալների՝ վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

ՀՀ ՊՆ-ից նշել են, որ ինքնաթիռն ուսումնամարզական էր․ «Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում