«Ռուսաստանը ռազմական մեքենա է»․ Թրամփը նախազգուշացրել է Զելենսկուն
Նմանատիպ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության մասին: Այդ մասին ԱՄՆ նախկին նախագահը պատմել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ինչպես գիտեք, ինձ զանգահարեց նախագահ Զելենսկին։ Ես ասացի, որ մենք պետք է վերջ տանք այս հակամարտությանը։ Ձեր առջև ռազմական մեքենա է: Դա այն է, ինչ նրանք կարողանում են անել, իսկ նրանք կարողանում են լավ կռվել։ Նրանք հաղթեցին Հիտլերին, հաղթեցին Նապոլեոնին։ Ռուսները պատերազմ վարելու վարպետներ են», – հայտարարել Է Թրամփը։
Նրա կարծիքով՝ այդ հակամարտությունը կարելի էր կանխել, սակայն ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենը դա չարեց։
«Շանսերը, որ պատերազմ տեղի ունենա, զրոյական էին, և իմ չորս տարիների ընթացքում դա, ըստ էության, տեղի չունեցավ», – եզրափակել է նախագահի թեկնածուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում