Լուկաշենկոն ներում է շնորհել մահապատժի դատապարտված գերմանացուն

Լուկաշենկոն ներում է շնորհել մահապատժի դատապարտված գերմանացուն

Մոսկվան շնորհակալ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բարի կամքի դրսևորման և մահապատժի դատապարտված Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերին ներում շնորհելու համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմը շնորհակալ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյին բարի կամքի դրսևորման և մահապատժի դատապարտված Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերին ներում շնորհելու համար։ Մոսկվայում երախտապարտ են նաև բոլոր այն երկրների ղեկավարությանը, որոնք աջակցել են փոխանակման նախապատրաստմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կրիգերին Բելառուսում հուլիսի 22-ին դատապարտել էին մահապատժի։ Հաղորդվում էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ նա լուսանկարել է Օսիպովիչիում տեղակայված զորամասն ու «Իսկանդեր» հրթիռային համակարգերը, սակայն հուլիսի 30-ին Լուկաշենկոն նրան ներում շնորհելու որոշում էր կայացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում