Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու
17/09/2024 16:01
Նմանատիպ
Վեհափառ Հայրապետի առաջարկով որոշվեց, որ այևս Մայր տաճարի բակում կաթողիկոսներ չեն թաղվի, քանի որ ամբողջ հրապարակը վերածվում է գերեզմանատան։ Այժմ կառուցվում է կաթողիկոսական դամբարան, որն ամենօր ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նաթան Սրբազանի փոխանցմամբ՝ հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում