Կհրապարակվեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և վերջինիս առարկությունների վճիռները
Նմանատիպ
Արդարադատության միջազգային դատարանն այսօր Երևանի ժամանակով ժամը 18։00-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։ Այս մասին գրում է azatutyun.am-ը։
Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
2023-ի օգոստոսի 21-ին Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ Իսկ այս տարվա ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում