TikTok-ը շնորհակալություն է հայտնել Թրամփին

TikTok-ը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Tik Tok սոցցանցի գլխավոր տնօրեն Շոու Ցի Չունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընկերության հետ աշխատելու և ԱՄՆ-ում սոցցանցին հարթակ տրամադրելու հարցը լուծելու համար:

«TikTok-ի և ամբողջ երկրի մեր բոլոր օգտատերերի անունից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Թրամփին մեզ հետ աշխատելու մտադրության և լուծում գտնելու համար, որը TikTok-ը հասանելի կպահի ԱՄՆ-ում»,- ասել է գլխավոր տնօրենը՝ TikTok ալիքում հրապարակված տեսաուղերձում:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր TikTok-ին՝ հունվարի 19-ից ԱՄՆ տարածքում սոցցանցի արգելքի ուժի մեջ մտնելը կասեցնելու հարցում: Ընկերությունը պնդում էր, որ արգելքը խախտում է խոսքի ազատությունը՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում չինական սոցցանցի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի արդեն նոր վարչակազմը՝ Թրամփի գլխավորությամբ՝ կապված արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետների հետ: Թրամփն արդեն արձագանքել է Գերագույն դատարանի և Սպիտակ տան որոշմանը՝ CNN հեռուստաալիքին հայտարարելով, որ ինքը որոշում կկայացնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում