Կրակոցներ Կոտայքում․ կասկածյալը վիրավորի հարազատ եղբայրն է

Կրակոցներ Կոտայքում․ կասկածյալը վիրավորի հարազատ եղբայրն է

Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ. Զ․-ն է։

Նրան հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ-ը. Զ․-ն, ում գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերում և տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ակոսափող հրազենը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Զ-ը. և Գ-ը. Զ․-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու և Գ-ը Զ․-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ-ը. Զ․-ին։

Հայտնաբերվել է նաև երկրորդ զենքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում