Թուրքիայում ցմահ ազատազրկված Օջալանը քրդերին զինաթափման կոչ կանի
Նմանատիպ
Երեկ՝ հունվարի 22-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» պատվիրակությունը 2-րդ հանդիպումն է ունեցել Աբդուլլահ Օջալանի հետ:
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ հանդիպումը կայացել է իր մեկուսավայրում՝ Իմրալ կղզում, որտեղ նա ցմահ ազատազրկման է ենթարկված:
Առաջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 28-ին: Այն մեկնարկել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» հետ «Ժողովուրդ» դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարություն-առաջարկությամբ:
Թուրքական մամուլում նշվում է, որ Օջալանի հետ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զենքերը վայր դնելու շուրջ իրականացվող բանակցությունների ընթացքը բավականին արագ է ընթանում և փետրվարի 15-ին հնարավոր է այդ ուղղությամբ համապատասխան հայտարարություն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում