Եվրոպան կպատասխանի ամերիկյան մաքսատուրքերին

Եվրոպան կպատասխանի ամերիկյան մաքսատուրքերին

Եվրոպան կպատասխանի նոր մաքսատուրքերին, որոնք կարող է սահմանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն Sud Radio-ի եթերում։

Օրերս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Թրամփը հայտարարել էր, որ եթե ցանկանում են խուսափել մաքսատուրքերի սահմանումից, ապա՝ ձեռնարկությունները պետք է արտադրեն Միացյալ Նահանգներում, հակառակ դեպքում ընկերությունները «ստիպված կլինեն տուրք վճարել»։

Բարրոն հայտարարել է, որ Եվրոպան Թրամփի ագրեսիվ տնտեսական քաղաքականությանը կարող է պատասխանել։
Նախօրեին նաև էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն էր հայտարարել, որ Եվրամիությունը համամասնորեն կպատասխանի ԱՄՆ նոր վարչակազմի ցանկացած մաքսատուրքին:

Հիշեցնենք, որ փոխադարձ սպառնալիքները ի հայտ են եկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրի դեֆիցիտի պատճառով. ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում է, որ այն կազմում է մոտ 300 մլրդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայում սցենարներ են մշակվում ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում