Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից: Նրանք կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանի որ շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: Իսկ դա նշանակում է, որ հայտարարագրման դեպքում բիզնեսը պարզապես կփակվի:

Տնտեսվարողները նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Նրանք դժգոհում են նաև, որ ոչ մեկից ոչ մի արձագանք չեն ստանում, իրենց արհամարված են զգում։ Ոչ ոք չի գալիս, հարցնի՝ ո՞րն է խնդիրը։ Օրենքն ընդունելիս ինչու չեն խորհրդակցում ժողովրդի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում