Ուկրաինան կարողացել է հազվագյուտ մետաղներով գրավել Թրամփի ուշադրությունը
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրությունը Ուկրաինայի իշխանությունները կարողացել են գրավել հազվագյուտ մետաղների թեմայով։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով հումքի գծով եվրոպացի փորձագետին։
«Ուկրաինացիներն ակնհայտորեն փնտրում են Թրամփի ուշադրությունը գրավելու բոլոր միջոցները։ Եվ սա միանշանակ գրավել է նրա ուշադրությունը»,-հայտարարել է անանուն վերլուծաբանը։
Ըստ փորձագետի՝ տիտանի հանքավայրերի առումով Ուկրաինան «առաջատար»-ն է։ 50 օգտակար հանածոներից 22-ի պաշարներ կան երկրում, որոնք ԱՄՆ-ն շատ է կարևորել: Ըստ Ուկրաինայի բնական պաշարների նախարարության՝ երկիրը հարուստ է գրաֆիտով, տիտանով, լիթիումով, բերիլիումով և ուրանով։ Այս ռեսուրսներն անհրաժեշտ են մարտկոցների, ռադիոլոկացիոն համակարգերի և զրահատեխնիկայի արտադրության համար, այդպիսով, դրանք կարող են նվազեցնել ԱՄՆ-ի կախվածությունը չինական օգտակար հանածոներից:
Politicoն գրում է, որ ուկրաինական կողմն այդ ուղղությամբ սկսեց աշխատել, երբ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Քրիս Ռայթի թեկնածությունն ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնում: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն նամակով իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի ռազմավարական առևտրային մասնաբաժին ստեղծել:
Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ մետաղներ ստանալու հարցում և Կիևից համապատասխան երաշխիքներ է փնտրում: Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների մեծ ծավալները, որոնք Ուկրաինան առաջարկել է ԱՄՆ-ին, գտնվում են Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում