Զինված հարձակում՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա զոհ և վիրավոր
05/02/2025 12:18

Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
«Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- լրատվամիջոցին հայտնել են ՆԳՆ-ից:
Լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը:
Ըստ նրա՝ զոհվողը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում