8
+10°C

Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների համար նոր նախապայմաններ է դրել. ITV News

Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների համար նոր նախապայմաններ է դրել. ITV News

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ԱՄՆ-ից և ԵՄ-ից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանով:

«Եթե վստահ լինեմ, որ Ամերիկան ու Եվրոպան մեզ չեն լքի, կաջակցեն ու անվտանգության երաշխիքներ կտան, ապա պատրաստ եմ բանակցությունների ցանկացած ձևաչափով»,- ասել է Զելենսկին՝ բրիտանական ITV News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Պուտինի հետ ուղիղ բանակցությունների պատրաստակամության մասին հարցին:

Հարցազրույցի ընթացքում Զելենսկին նաև հավաստիացրել է, որ 2025 թվականին Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար կան բոլոր հնարավորությունները։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հակամարտության արագ ավարտ, և կոչ է արել նրան Եվրամիության հետ համատեղ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, առաջին հերթին՝ պատժամիջոցային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում