Թրամփի թիմից լուրջ մարդիկ են ժամանելու Ուկրաինա․ Զելենսկի

Թրամփի թիմից լուրջ մարդիկ են ժամանելու Ուկրաինա․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մյունխենում կայանալիք համաժողովում կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի թիմի հետ:

«Ինձ համար կարևոր է այսօր կենտրոնանալ Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերի գործնական աշխատանքի վրա, ցանկալի է՝ գլխավոր Խնդիրների համատեղ տեսլականի վրա։ Այս շաբաթ նախագահ Թրամփի թիմից մի քանի լուրջ մարդիկ կայցելեն Ուկրաինա, որից հետո կլինի Մյունխենի համաժողովը։ Այնտեղ մի շարք հանդիպումներ կունենամ Թրամփի թիմի անդամների և ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի հետ»,- ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում