Չինաստանում ստեղծել են աշխարհի ամենահզոր լազերային տեսախցիկը

Չինաստանում ստեղծել են աշխարհի ամենահզոր լազերային տեսախցիկը

Չինաստանի գիտությունների ակադեմիայի օդատիեզերական տեղեկատվության հետազոտությունների ինստիտուտի մասնագետները լազերային տեսախցիկ են մշակել։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) պարբերականը:

Այս հզոր լազերային տեսախցիկը կարող է անհավանական ճշգրտությամբ հետևել օտարերկրյա ռազմական արբանյակներին։ Նշվում է, որ նախկինում նման լազերային համակարգերի արտադրողականությունն անհասանելի էր։

Սարքի փորձարկումներն անցկացվել են Ցինհայ կղզում՝ Չինաստանի հեռավոր հյուսիս-արեւմուտքում գտնվող հսկայական բարձրլեռնային ջրամբարում։

Մասնագետները պատմել են, որ փորձարկումների ժամանակ տեսախցիկը տեղադրվել է լճի հյուսիսային ափին՝ օբյեկտից 101,8 կմ հեռավորության վրա։ Կատարյալ տեսանելիության պայմաններում սարքը կարողացել է ճանաչել մինչև 1,7 միլիմետր չափի դետալներ և որոշել մինչև 15,6 միլիմետր ճշգրտությամբ օբյեկտների հեռավորությունը։ Նշվում է, որ դետալների այս մակարդակը 100 անգամ ավելի բարձր է, քան այն, ինչ ցուցադրել են առաջատար լրտեսական տեսախցիկները:

Նոյեմբերին չինացի գիտնականները խոսել էին միկրոալիքային զենքի նոր տեսակի ստեղծման մասին, որը կարող է սինխրոնիզացնել և ճշգրիտ ուղղորդել էլեկտրամագնիսական ալիքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում