Apple-ն ստիպված կլինի բարձրացնել iPhone-ների արժեքները

Նմանատիպ
Apple կորպորացիան ստիպված կլինի բարձրացնել իր սմարթֆոնների գները։ Այս մասին հայտնում է CNBC-ն:
Ըստ CNBC հեռուստաալիքի լրագրողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն 10%-անոց սակագներ է սահմանել Չինաստանից ներկրվող արտադրանքի համար: Bank of America-ի վերլուծաբան Վամսի Մոհանն արձագանքել է՝ ասելով, որ Apple-ը, ծախսերը փոխհատուցելու համար, կարող է բարձրացնել սմարթֆոնների արժեքները։
Մոհանը նկատել է, որ iPhone-ների 85%-ն արտադրվում է Չինաստանում, ևս մոտ 15%-ը՝ Հնդկաստանում։ Ամերիկյան սահմանափակումների պատճառով Apple-ն ստիպված կլինի բարձրացնել գները մոտ 9%-ով։
Վերլուծաբանը ենթադրում է, որ ՏՏ հսկան կարող էր այդ ծախսերն իր վրա վերցնել։ Նյութում ասվում է, որ Apple-ը չի ցանկանում բարձրացնել գները, որպեսզի չվախեցնի բրենդի երկրպագուներին և շարունակի էկոհամակարգ ներգրավել Android-սմարթֆոնների օգտատերերին: Եթե դա տեղի ունենա, ապա Վամսի Մոհանի կանխատեսմամբ կորպորացիան մեկ բաժնետոմսի համար 26 ցենտ վնաս կկրի:
Որպես փոխզիջումային լուծում՝ Apple-ը կարող է մասամբ բարձրացնել սմարթֆոնների գները, օրինակ՝ 3%-ով։ Այնուամենայնիվ, այս դեպքում էլ ընկերությունը կկորցնի մոտ 20 ցենտ մեկ բաժնետոմսի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի սանկցիաների պատճառով Acer կորպորացիան ԱՄՆ-ում նոութբուքերի գները կբարձրացնի10%-ով։ Թայվանական արտադրողն առաջինը կլինի, ով այդ կերպ կարձագանքի ներմուծման մաքսատուրքերի բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում