Ամերիկյան բիզնեսներն արդյո՞ք կվերադառնան Ռուսաստան

Ամերիկյան բիզնեսներն արդյո՞ք կվերադառնան Ռուսաստան

Երեք տարի անց Ռուսաստանը կարող է վերաբացվել բիզնեսի համար: The New York Times (NYT) պարբերականը հրապարակել է, որ այսպիսի ազդանշան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։

Ըստ այս հոդվածի հեղինակըի՝ սակայն հազիվ թե այդ ազդակներին լուրջ փոփոխություններ հաջորդեն։ Վերլուծաբանների և ներդրողների կարծիքով՝ քիչ հավանական է, որ ամերիկյան բիզնեսը շտապի Ռուսաստան։

«Չեմ կարծում, որ ամերիկյան խոշոր բիզնեսն արագ կվերադառնա Ռուսաստան, եթե ընդհանրապես վերադառնա»,-ասել է High Frequency Economics-ի գլխավոր տնտեսագետ Կառլ Վայնբերգը:

Պարբերականը նշում է, որ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց ի վեր ավելի քան 1000 կորպորացիա կամ լքել է Ռուսաստանը, կամ կրճատել գործունեությունն այնտեղ: Բացի այդ, ըստ պարբերականի՝ այն Ռուսաստանը, որից նրանք հեռացել են, նման չէ այն Ռուսաստանին, որին կցանկանային վերադառնալ։ Lazard ներդրումային բանկի սուվերեն խորհրդատվության գծով ավագ խորհրդական Մարկ Ուոքերի խոսքով՝ գործարարները պատրաստ չեն վստահել Մոսկվային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում