Կանադան որոշել է հարվածել Մասկի գրպանին՝ ի պատասխան ԱՄՆ-ի տուրքերի

Կանադան որոշել է հարվածել Մասկի գրպանին՝ ի պատասխան ԱՄՆ-ի տուրքերի

Կանադան բացառել է Tesla-ի կողմից արտադրվող էլեկտրամոբիլները և այն զեղչերի տրամադրման տեղական ծրագիրը, որը նախատեսված է նման տրանսպորտային միջոցի ձեռքբերման դեպքում։ Այս մասին հայտնում է The Globe and Mail պարբերականը։

Կանադայի տրանսպորտի նախարար Խրիստյա Ֆրիլանդը հայտարարել է, որ ծրագրերի ընտրության չափանիշները կփոխվեն և Tesla-ի ավտոմեքենաները դրանց հետ կապ չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Կանադայի դեմ կգործեն ԱՄՆ անօրինական տուրքերը։ Նշվում է, որ համապատասխան հրամանը տրվել է դեռևս այս ամսվա սկզբին, սակայն այն հրապարակել են միայն հիմա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձմռան վերջին ամսվա ընթացքում Tesla-ի վաճառքը Եվրոպայում նվազել է 40%-ով։ Այս ընկերության ղեկավար Իլոն Մաքսը աշխատակիցներին խնդրել է չշտապել վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, որոնք երեք ամսում երկու անգամ նվազել են, սակայն խոստովանել է, որ ընթացիկ իրադարձությունները փոթորկի տեսք ունեն: Բացի այդ, նա հայտարարել է, որ իր ընկերության դեմ ինչ-որ վճարովի քարոզիչներ են գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում