Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցմամբ տարեկան կխնայվի 3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա
Նմանատիպ
Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Կարճաղբյուրի ձկնաբուծարանում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությանը ներկայացրեց Սեւան թափվող ամենաջրառատ գետերից մեկի` Արգիճիի վրա կառուցվելիք ջրամբարի հզորության, թողունակության, տնտեսական եւ բնապահպանական դրական ազդեցության եւ կառուցման համար նախատեսվող ծախսերի նախնական տվյալներն ու հաշվարկները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Արգիճի գետի վրա կառուցվող ջրամբարի հզորությունը կազմելու է մինչեւ 6,5, Աստղաձոր գետի վրա կառուցվող ջրամբարի հզորությունը` մինչեւ 2 միլիոն խորանարդ մետր ջուր: «Դրանցով մենք կունենանք 4800 հեկտար ինքնահոս եւ 1400 հեկտար լրացուցիչ ոռոգվող տարածքներ, կդադարեն գործել Սեւանա լճի ջրերի հաշվին աշխատող ոռոգման ջրի մի քանի պոմպակայանններ, ինչ շնորհիվ Սեւանա լճում ոչ միայն միլիոնավոր խորանարդ մետր ջրի տնտեսում կունենանք, այլ նաեւ տարեկան կխնայենք նաեւ 3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա»,- ներկայացրեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց ներկայացնել գրավոր առաջարկություն:
Խոսրով Խլղաթյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում