Պարոնայք ադրբեջանցիներ, իմ սիրտն այս կողմում է. Պոզները՝ ԼՂ հակամարտության մասին
28/05/2019 19:18
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել նաև Արցախ:
Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, այս մասին Պոզները խոսել է Հայաստանի Հանրայինի եթերում:
«Ցավոք ես չեմ եղել Արցախում: Հաճույքով կգնայի, սակայն չեմ հասցնում: Կգնայի, որպեսզի բոլորին, այդ թվում նաև ադրբեջանցիներին հայտնեի իմ դիրքորոշումը, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն»,– ասել է Պոզները:
Ինչ վերաբերում է ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակին, լրագրողի մոտ այն ծիծաղ է առաջացնում ու ընդհանրապես չի հուզում այն, որ ինքը կարող է հայտնվել այդ ցուցակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում