Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը
17/07/2019 23:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իջևանում այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով, Aysor.am-ի տեղեկություններով, վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, ավելի վաղ փակել էին միջպետական ավտոճանապարհը և պահանջում էին անտառահատման արգելքի վերացում, արդեն հատված անտառանյութը, նաև հանդիպում պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։
Ավելի վաղ նշել էինք, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ. ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց:
Ճանապարհը դեռ փակ է մնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում