Euronews. Ահմադինեժադի դարաշրջանն ավարտվեց

Հունիսի 14-ին Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հենց առաջին փուլում հաղթանակ տոնեց Հասան Ռոուհանին։ Հիշեցնենք, որ Ռոուհանին բարեփոխումների կողմնակից է, նա ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն է, եւ Իրանի միջուկային ծրագրի հարցով «վեցնյակի» հետ նախկին բանակցորդը:

Համաշխարհային մամուլն, անշուշտ, անդրադարձել է Իրանում տեղի ունեցած կարեւորագույն քաղաքական իրադարձությանը: Թարգմանաբար ներկայացնենք Euronews-ի անդրադարձը իրանյան նախագահական ընտրություններին:

«Իրանյան նախագահական ընտրություններում վեց թեկնածուներից ամենազուսպ Հասան Ռոհանիի հաղթանակը իսկապես զարմանալի էր: Նա ոչ միայն հաղթանակ է տոնել, այլեւ նա պարզապես «ոչնչացրել է» իրհակառակորդներին:

Ռոհանին ստացել է ավելի քան 18.5 միլիոն ձայներ, 12 միլիոն ձայնով ավել, քան նրան հաջորդած թեկնածուն’ Թեհրանի քաղաքապետը: Վերջինս հաջողացրել է ստանալ ձայների 16.5 %-ը, այն դեպքում, երբ Ռոհանին ստացել է ձայների 51 %-ը:

Այսպիսի հաղթանակը նշանակում է, որ որեւէ երկրորդ փուլ չի լինի: Սա ընկալվում է որպես իրանցիների կողմից քաղաքական էլիտայում մեծ փոփոխությունների պահանջի դրսեւորում:

Այսպիսով, Ահմադինեժադի դարաշրջանն ավարտված է: Նախկին նախագահի կառավարած ութ տարիներն Իրանի համար առանձնացան Արեւմուտքի հետ վատացող հարաբերություններով, գլոբալ շրջափակմամբ եւ տնտեսական հետզարգացմամբ:

Այս ընտրությամբ կարծես թե իրանցիները ցույց են տալիս, որ հոգնել են անընդհատ լարվածությունից եւ նորմալ արտաքին հարաբերություններ են պահանջում:

Մարդիկ չափազանց հետաքրքրված էին այս ընտրությամբ: Գրանցվել է ընտրողների մասնակցության 72 %: Մարդիկ քաղց էին զգում ընտրելու եւ նրանք քաղց են զգում նոր ուղղությունների ու փոփոխությունների», ասվում է Euronews-ի հրապարակած հոդվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում