Օսկար Պիստորիուսը փոխհատուցում Է առաջարկել իր կողմից սպանված աղջկա ծնողներին

Հարավաֆրիկացի պարալիմպիական վազորդ Օսկար Պիստորիուսը, որին օգոստոսի 19-ին մեղադրանք Է ներկայացվել իր ընկերուհու՝ Ռիվա Սթինկամպի կանխամտածված սպանության գործով, փորձում Է փոխհատուցում տալու շուրջ համաձայնության գալ աղջկա ծնողների հետ: Դա թույլ կտա մարզիկին խուսափել հետաքննությունից քաղաքացիական դատարանում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նրանց տեղեկատվության համաձայն, գումարը, որը պահանջել են ծնողները, կազմում Է 3 մլն ռանդ (220 հազար եվրո): Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պիստորիուսի փաստաբանները ցանկանում են, որ նրա գործը փակվի նախքան քրեական գործընթացի սկսվելը, որը ծրագրված Է 2014 թվականի մարտին: Նրանք հուսով են, որ դրամական խոշոր գումարի վճարումը ինչ-որ չափով կփոխհատուցի Ռիվա Սթինկամպի հոր եւ մոր կորուստը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Պիստորիուսը պաշտոնապես մեղադրվել Է իր ընկերուհու՝ Ռիվա Սթինկամպի կանխամտածված սպանության մեջ, ինչի համար նրան սպառնում Է 25 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: «Նա կրակել Է դիտավորյալ՝ մարդուն սպանելու մտադրությամբ»,-ասված Է մարզիկին ներկայացված մեղադրական եզրակացության մեջ, որի կրկնօրինակը հայտնվել Է Համացանցում:

Հետաքննության տվյալների համաձայն, կրակելուց առաջ եւ հետո հարեւան տների բնակիչները Պիստորիուսի տնից կնոջ ճիչեր են լսել: Սթինկամպը զուգարանում փակվել Է փետրվարի 14-ի առավոտյան ժամը 3-ից հետո: Պիստորիուսը 9-միլիմետրանոց ատրճանակով չորս անգամ կրակել Է փակ դռան միջով: Աղջիկը տեղում մահացել Է:

Մինչդեռ մարզիկը պնդում Է, որ դա ողբերգական պատահար Է եղել, քանի որ ինքը կարծել Է, թե կրակում Է տուն մտնող կողոպտչի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում