Հայաստանի կառավարությունը բանտարկել է Ս. Կարապետյանին՝ անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով. Ռոբերտ Ամստերդամ
Կարդացեք նաև
Միջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Մենք մի շարք հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ ընտրված պաշտոնյաների և Վաշինգտոնում գործող հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։
Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նա։
https://www.facebook.com/reel/1698267454196108/?t=9
Հետևեք մեզ նաև Telegram-ում