Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Լրագրողների հետ զրույցում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհամատեղելի կլինի. ինչ-որ պահի Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել՝

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության մերձեցմանը, ապա կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է։ Եվ ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Բայց դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է», – ասել է Օվերչուկը։

ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի հետևանքով։  Օվերչուկը նաև ընդգծլ է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ։

Նրա խոսքով, եթե Երևանը որոշի «սահմանափակել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ», ապա, ամենայն հավանականությամբ, կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, հայաթափում, էներգակիրների և պարենային ապրանքների գների աճ, արտահանման 70-80%-ով կրճատում և երկրի բնակչությունը կկորցնի եկամուտներն ու աշխատատեղերը։

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելը համեմատելի է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ դաշինքում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով»,-կարծում է ՌԴ փոխվարչապետը։ Նա նաև կասկածի տակ դրեց օրինագծի հեղինակների ազնվությունը Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների բնակիչների նկատմամբ՝ Միության անդամակցությունը դադարեցնելու մասին կետի բացակայության պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում