ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն այս շաբաթ կարող են վերադառնալ բանակցությունների. Reuters

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն այս շաբաթ կարող են վերադառնալ բանակցությունների. Reuters

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն այս շաբաթ կարող են վերադառնալ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ և բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը։ Associated Press գործակալության տվյալներով՝ կողմերն այժմ քննարկում են Իսլամաբադում կրկնակի հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները որպես բանակցությունների հնարավոր վայր նշում են նաև Ժնևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում