Ուկրաինան սպառնում է Իսրայելին դիվանագիտական քայլերով՝ հացահատիկի շուրջ լարվածության ֆոնին

Ուկրաինան սպառնում է Իսրայելին դիվանագիտական քայլերով՝ հացահատիկի շուրջ լարվածության ֆոնին

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի փոխանցմամբ՝ Ուկրաինան սպառնում է դիվանագիտական դեմարշ  իրականացնել Իսրայելի դեմ, եթե «PANORAMITIS» նավը, որը ենթադրաբար տեղափոխում է հացահատիկ նոր ռուսական վերահսկողության տակ անցած տարածքներից, մուտք գործի Հայֆայի նավահանգիստ։

Բարձրաստիճան ուկրաինական դիվանագիտական աղբյուրը Axios-ին հայտնել է, որ եթե «Panoramitis» նավը, որը, ըստ պնդումների, տեղափոխում է նախկինում Ուկրաինային պատկանող տարածքներից վերցված ցորեն, մտնի Հայֆայի նավահանգիստ և բեռնաթափվի, դա կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել Ուկրաինայի և Իսրայելի հարաբերություններում։

Աղբյուրի խոսքով՝ Իսրայելը «փաստացի անտեսել է» Ուկրաինայի պահանջները նախորդ նմանատիպ նավի դեպքում, որը բեռնաթափել էր հացահատիկ Հայֆայում։

«Անկեղծ ասած, սա ապտակի նման է թվում՝ հաշվի առնելով այն ռազմավարական աջակցությունը, որ Ուկրաինան ցուցաբերել է Իսրայելին՝ սկսած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց մինչև հակասեմիտիզմի քրեականացում»,— նշել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում