Իրանի ռիալը մեկ օրում կորցրել է 7,05% արժեք․ արժույթի ճգնաժամը խորանում է
Կարդացեք նաև
Իրանի ռիալը շարունակում է կտրուկ արժեզրկվել․ մեկ օրում ազգային արժույթը կորցրել է մոտ 7,05% իր արժեքից՝ հասնելով շուրջ 1 800 000 ռիալ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց՝ բաց շուկաներում արձանագրված տվյալներով։
Փորձագետների գնահատմամբ՝ 2026 թվականի սկզբից՝ պատերազմի մեկնարկից հետո, ռիալը կորցրել է մոտ 30% իր արժեքից, իսկ գնաճը մոտենում է 70%-ի։
Ֆինանսական իրավիճակը երկրում բնութագրվում է որպես լիկվիդայնության խոր ճգնաժամ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թեհրանում, Սպահանում և Մաշհադում փողոցային փոխանակման կետերը գրեթե անհետացել են, իսկ կանխիկ դոլար գտնելը դարձել է չափազանց դժվար։ Բանկերը սահմանել են կանխիկացման խիստ սահմանափակումներ, իսկ սև շուկայում դոլարի գինը որոշ դեպքերում գերազանցում է 2 միլիոն ռիալի հոգեբանական շեմը։
Ֆինանսական վերլուծաբանները ռիալի անկումը կապում են նավթային եկամուտների կտրուկ նվազման հետ, որը պայմանավորված է ծովային ուղիների խափանումներով և Հորմուզի նեղուցով տարանցման կրճատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում