Հրադադարի տակ թաքնված խաղը․ Իրանն արագ վերականգնում է իր հարվածային ուժը
Կարդացեք նաև
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանը ակտիվորեն օգտագործում է հրադադարը՝ հողում թաքցված կամ ավերակների տակ մնացած հրթիռներն ու զինամթերքը դուրս բերելու համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և այլ աղբյուրների։
Նշվում է, որ Թեհրանի նպատակը իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողությունների արագ վերականգնումն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում, եթե Դոնալդ Թրաափը որոշի վերսկսել ռազմական գործողությունները։ Վաշինգտոնում կարծում են, որ Իրանը վերջին օրերին արագացրել է այս գործընթացը՝ բանակցությունների փակուղի մտնելու և պատերազմի վերսկսման ռիսկի աճի ֆոնին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթը հաստատել է, որ Պենտագոնը տեղյակ է այդ տեղաշարժերից։ «Մենք գիտենք, թե ինչ ռազմական միջոցներ եք տեղափոխում և ուր եք դրանք տեղափոխում։ Մինչ դուք փորձում եք վերականգնել ձեր մնացած հրթիռային համակարգերը՝ առանց դրանք արագ փոխարինելու հնարավորության, մենք միայն ուժեղանում ենք»,-հայտարարել է նա։
Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ Իրանի հրթիռային պաշարները կրճատվել են մոտ 50-80 տոկոսով։ Այնուամենայնիվ, պահպանվում է մտահոգությունը, որ Թեհրանը կարողացել է պահել իր կարողությունների մի մասը՝ օգտագործելով խաբկանքներ և դեռևս ռազմական գործողություններից առաջ զենքը երկրի տարբեր հատվածներում ցրելով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում