Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկին
03/05/2026 10:03
Կարդացեք նաև
Մինչ ԱՄՆ-ը առաջարկել է երկամսյա հրադադար, Թեհրանը պնդում է, որ հակամարտությունը պետք է ամբողջությամբ ավարտվի 30 օրվա ընթացքում՝ մերժելով ժամանակավոր միջոցները, հաղորդում է իրանական գործակալությունը։
Իրանի առաջարկը ներառում է՝
▪️անվտանգության երաշխիքներ ապագա հարձակումներից պաշտպանվելու համար
▪️ԱՄՆ ուժերի դուրսբերում հարակից տարածքներից
▪️ծովային սահմանափակումների վերացում
▪️սառեցված իրանական միջոցների ապասառեցում
▪️փոխհատուցումների վճարում
▪️պատժամիջոցների չեղարկում
▪️ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում
▪️նաև Հորմուզի նեղուցի համար նոր կանոնների սահմանում։