ԿԸՀ-ն հրապարակել է ՏԸՀ բաշխումը․ «ՔՊ»՝ 1331, «Հայաստան»՝ 543, «Պատիվ ունեմ»՝ 131

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԸՀ բաշխումը․ «ՔՊ»՝ 1331, «Հայաստան»՝ 543, «Պատիվ ունեմ»՝ 131

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում