ԱՄՆ հարվածներից հետո Իրանը պահպանել է բալիստիկ հրթիռների զինանոցի շուրջ 70%-ը․ WP
08/05/2026 09:57
Կարդացեք նաև
ԱՄՆ ԿՀՎ-ն գնահատում է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի շուրջ 70 տոկոսը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թեհրանին հաջողվել է հասանելիություն ստանալ ստորգետնյա զինապահեստների մի մասի նկատմամբ, վերականգնել որոշ վնասված հրթիռներ և վերագործարկել նորերի արտադրությունը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը առնվազն առաջիկա երեք-չորս ամիսներին լուրջ վնաս չի հասցնի Իրանի տնտեսությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում