Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան
10/05/2026 22:05
Կարդացեք նաև
«Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում»,-գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ շարունակելով.
«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։
Ավելին՝ դա չեն ցանկանում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ո՛չ Երևանում։
Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։
Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում