ԱՄՆ-ը կարող է ժամանակավորապես մեղմել Իրանի նավթային պատժամիջոցները․ Tasnim
18/05/2026 16:08
Կարդացեք նաև
Իրանի Tasnim գործակալության տվյալներով՝ բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ը նոր համաձայնագրի նախագծում պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես դադարեցնել Իրանի նավթի արտահանման և վաճառքի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Խոսքը վերաբերում է այսպես կոչվող OFAC մեխանիզմին՝ պատժամիջոցային ռեժիմից ժամանակավոր բացառությանը, որը թույլ կտա սահմանափակ գործարքներ իրականացնել իրանական նավթի հետ մինչև վերջնական համաձայնության հասնելը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թեհրանը շարունակում է պնդել բոլոր պատժամիջոցների ամբողջական և անվերապահ չեղարկման վրա, մինչդեռ Վաշինգտոնը առաջարկում է միայն ժամանակավոր մեղմացումներ՝ բանակցային գործընթացի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում