Երկրի ղեկավարն ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել. Ռուբեն Մխիթարյան
18/05/2026 22:31
Կարդացեք նաև
Գյումրու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Նիկոլն այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. «Գիտեք խի՞ են մասկով, որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում՝ թիկունքից կրակած:
Խնդրում եմ հարցրեք դրան ու ՀՀ գլխավոր դատախազին (գրավոր հարցումով), թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Նման քանի՞ ապացուցված ու քանի՞ բացահայտված դեպք կա:
Թող հատիկ առ հատիկ նշեն, որովհետև սրանից էլ նախընտրական ստոր մանիպուլյացիայի հոտ է գալիս, ինչ նշանակում է զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում ու արցախցիների հանդեպ ատելության սերմանում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում