ԱՄՆ-ը ցանկանում է անժամկետ տեղակայել իր զորքերը Գրենլանդիայում-Washington Post
19/05/2026 10:18
Կարդացեք նաև
ԱՄՆ-ը փորձում է հասնել նրան, որ իր զորքերը կարողանան անժամկետ մնալ Գրենլանդիայում նույնիսկ այն դեպքում, եթե կղզին անկախություն ստանա։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը ձգտում է վերանայել գործող ռազմական համաձայնագիրը, որպեսզի ամերիկյան զինվորականները կարողանան մնալ կղզու տարածքում անորոշ ժամկետով։
Բացի այդ, ԱՄՆ-ը քննարկում է Գրենլանդիայում խոշոր օտարերկրյա ներդրումների նկատմամբ վետոյի իրավունք ստանալու հնարավորությունը՝ նպատակ ունենալով սահմանափակել Վաշինգտոնի հակառակորդների ազդեցությունը Արկտիկայի տարածաշրջանում։
Նյութում նշվում է, որ այս նախաձեռնությունն արդեն դժգոհություն է առաջացրել ինչպես Դանիաում, այնպես էլ Գրենլանդիաում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում