Պենտագոնը Թրամփին զգուշացրել է Իրանի ՀՕՊ-ի արդյունավետության աճի մասին-NYT
Կարդացեք նաև
The New York Times-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփ-ը հրաժարվել է Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու գաղափարից նաև այն պատճառով, որ Պենտագոնը նախազգուշացրել է՝ իրանական զինված ուժերը սկսել են հարմարվել ամերիկյան օդային գործողություններին։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ իրանական հրամանատարությունն ուսումնասիրել է ամերիկյան կործանիչների և ռմբակոծիչների թռիչքային սխեմաները՝ հնարավոր է Ռուսաստանի աջակցությամբ, ինչի հետևանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողությունները դարձել են առավել կանխատեսելի, իսկ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը՝ ավելի բարձր։
NYT-ի աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնի մտահոգությունը մեծացրել են նաև մեկ F-15E կործանիչի կորուստը և F-35 ինքնաթիռի վնասումը, որոնք, ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, վկայում են ԱՄՆ ավիացիայի համար ռիսկերի աճի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում