Ռուսաստանում կարգելվի «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

Ռուսաստանում կարգելվի «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը։

«Ռոսպոտրեբնադզորը» լրացուցիչ հրահանգ է տվել «Չեստնի Զնակ» պետական պիտակավորման համակարգի օպերատորին՝ կասեցնելու դրանց վաճառքը, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Պատճառը արտադրողի կողմից պարտադիր տեխնիկական կարգավորման պահանջների խախտումն է։

2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանում արգելափակվել է «Ջերմուկի» 38,4 միլիոն շշի վաճառքը՝ ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքում։

Հիշեցնենք, որ մինչ այդ շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել էր ՌԴ-ում. խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում