ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճը» խայտառակություն էր. չկա արտաքին քաղաքական օրակարգ. Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «ՀՀ ԱԳՆ պաշտոնյաի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր:
Դատարկամտություն, ստով ու կեղծիքով հագեցած հեքիաթասացություն, սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ անադեկվատ ու անլուրջ խոսույթ: Որևէ հարցի չտրվեց փաստարկված և ըստ էության պատասխան:
Հստակ երևաց, որ չկա արտաքին քաղաքական օրակարգ: Չունեն ազգային անվտանգության ռազմավարություն: Չունեն արտաքին քաղաքականության սկզբունք ու առաջնահերթություններ:
Առաջիկա ռեգիոնալ և գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ:
Տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում:
Չկար հոդաբաշխ բացատրություն անվտանգության և խաղաղության, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպես նաև անվտանգության այլ կենսական բաղադրիչների մասին:
Ոչ մի խոսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատվական և տնտեսական անվտանգությունների մասին:
ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողություն իսպառ բացակայության մասին:
Հ.Գ. Շառլ Մորիս դե Թալեյրանը մի առիթով ասել էր «Դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է»։
Երբ ՔՊ-ն հայտնվեց իշխանության ղեկին, շատերին թվում էր, թե ավելի լավ վիճակում կլինեն:
Անցավ որոշ ժամանակ. Նիկոլի կառավարությունը դավաճանեց և՛ հեղափոխությանը, և՛ Արցախին, և՛ ազգային արժեքներին, և՛ ժողովրդավարությանը, և՛ Սփյուռքին…
Եկել է Հայաստանի հերթը: Հիմա նրանք ջերմեռանդ ոգևորությամբ խոսում են խաղաղությունից ու Հայաստանից: Իսկ, եթե վերընտրվեն՝ կործանելու են նաև Հայաստանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում