«Կոմիտասյան պատվաստ»՝ Հայաստանում շարունակում են մեծ Վարդապետի գործը
Կարդացեք նաև
Հայկական ժողովրդական երգը կրկին վերադառնում է դպրոցներ, մանկապարտեզներ, ընտանիքներ և հանրային տարբեր հարթակներ։ Արդեն չորս ամիս է, ինչ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվում է «Կոմիտասյան պատվաստ» նախաձեռնությունը, որի նպատակը ազգային մշակութային ինքնության ամրապնդումն ու Կոմիտասի երաժշտական ժառանգության լայն տարածումն է։
Ծրագրի հեղինակն ու նախաձեռնողները «պատվաստ» եզրույթը կիրառում են խորհրդանշական իմաստով՝ այն ներկայացնելով որպես մշակութային պաշտպանություն ժամանակակից աշխարհի այն ազդեցություններից, որոնք կարող են հեռացնել մարդուն սեփական արմատներից ու ազգային արժեքներից։ Նախաձեռնության առանցքում Կոմիտասի այն գաղափարն է, ըստ որի՝ ժողովրդական երգը ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլև ազգային ինքնության պահպանման կարևորագույն միջոց։
Ծրագրի ղեկավար, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը շարունակությունն է այն մեծ գործի, որը ժամանակին սկսել էր հենց Կոմիտասը՝ նպատակ ունենալով հայկական ժողովրդական երգը հասանելի դարձնել ողջ հայությանը։ Նրա խոսքով՝ պատմական իրադարձությունների պատճառով ընդհատված այդ առաքելությունն այսօր նոր շունչ է ստացել և արդեն արձանագրում է զգալի արդյունքներ:
Նախաձեռնության շրջանակում ընտրված մի շարք կոմիտասյան երգեր արդեն ընդգրկվել են բազմաթիվ կրթական հաստատությունների առօրյայում։ Ծրագրի նյութերը հասանելի են նաև կրթական հարթակներում, իսկ Հայաստանի տարբեր դպրոցներից կազմակերպիչները պարբերաբար ստանում են տեսանյութեր և արձագանքներ՝ վկայելով ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում.