ԵՄ հինգ երկրներ առաջարկում են ժամանակավորապես սահմանափակել նոր անդամների քվեարկության իրավունքը

ԵՄ հինգ երկրներ առաջարկում են ժամանակավորապես սահմանափակել նոր անդամների քվեարկության իրավունքը

Եվրամիության հինգ անդամ պետություններ հանդես են եկել առաջարկով, որը նախատեսում է սահմանափակումներ ապագա անդամ երկրների համար՝ միությանն անդամակցելուց հետո անցումային ժամանակահատվածում։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա և Լյուքսեմբուրգ առաջարկում են նոր անդամների համար սահմանել հատուկ պայմաններ, այդ թվում՝ որոշ դեպքերում ժամանակավորապես սահմանափակել նրանց քվեարկության իրավունքը։

Նախաձեռնությունը ներկայացվել է այն ժամանակ, երբ ակտիվ քննարկվում է Ուկրաինայի, Մոլդովայի, Ալբանիայի և մյուս թեկնածու երկրների հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։

Համատեղ փաստաթղթում առաջարկվում է ստեղծել անցումային շրջան, որի ընթացքում նոր անդամ երկրները չեն կարողանա ամբողջ ծավալով մասնակցել ԵՄ առանցքային որոշումների ընդունման գործընթացին։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ նման մեխանիզմը կօգնի ապահովել միության արդյունավետ կառավարումը՝ ընդլայնման պայմաններում։

Առաջարկը դեռևս քննարկման փուլում է և վերջնական որոշում չի կայացվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում