ԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես փոխհատուցում երկրի վերականգնման համար․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես փոխհատուցում երկրի վերականգնման համար․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես փոխհատուցում երկրի վերականգնման համար, երեքշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «մեկը պետք է կառուցի այդ ամբողջ ենթակառուցվածքը»՝ կամուրջներ, էլեկտրակայաններ և այլ կառույցներ, և դա կարժենա «տրիլիոն դոլար, գուցե նույնիսկ ավելին»։ Հետևաբար, Վաշինգտոնը «հավանաբար կօգնի նրանց վերակառուցել», – հարցազրույցում բացատրել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք սա նման կլինի Մարշալի պլանին, երբ ԱՄՆ-ն օգնեց վերականգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված եվրոպական երկրները, նախագահը պատասխանել է. «Այո, բայց մենք կստանանք նրանց նավթի կեսը»։

Սա Թրամփի առաջին նման հայտարարությունը չէ։ Մարտի վերջին՝ Թեհրանի դեմ պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց, նա ասել է, որ մտադիր է «գրավել Իրանի նավթը» և վերահսկել դրա արտահանումը, ինչպես դա արեց Վենեսուելայում՝ նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի արտաքսումից հետո։

«Անկեղծ ասած, իմ նախընտրած տարբերակն իրանական նավթը գրավելն է, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ եք դա անում, նրանք հիմար են», – ասել էր Թրամփը՝ Financial Times-ին տված հարցազրույցում:

Իրանը աշխարհում նավթի երրորդ խոշորագույն ապացուցված պաշարներն ունի և աշխարհի առաջատար նավթարտադրողների շարքում է: Այնուամենայնիվ, իրանական նավթի արտահանումը լուրջ ճնշման տակ է Հորմուզի նեղուցի փակման պատճառով։

Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե իրենից կախված լիներ, նա «կվերցներ այդ [իրանական] նավթը և կպահեր իր համար, քանի որ դա շատ գումար կվաստակեր»: Նա բացատրել է, որ դա չի անում միայն այն պատճառով, որ ամերիկյան հանրությունը հոգնել է մարտերից և ցանկանում է, որ զորքերը հնարավորինս շուտ վերադառնան տուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում