Թրամփը համաձայնել է Իրանի ներսում ուրանի «նոսրացման» գաղափարին. Axios
12/06/2026 10:44
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է դառնալ երկրի ներսում բարձր հարստացված ուրանի «նոսրացումը»՝ ՄԱԿ-ի տեսուչների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է «Axios» պարբերականը՝ հղում անելով Վաշինգտոնում բարձրաստիճան աղբյուրի։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պնդում էր Իրանից ամբողջ բարձր հարստացված նյութի դուրսբերումը։
Աղբյուրը նշում է, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած կոնկրետ քայլ կձեռնարկվի այն համաձայնագրի շրջանակներում, որը կարող է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում